ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսին»։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց նվազագույն 1:0 հաշվով` մեր թիմի հաղթանակով։
«Ալաշկերտի» հաղթական գոլը Բլադիմիր Դիասի փոխանցումից հետո խփեց Արտակ Եդիգարյանը։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին մրցակցի դաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։
©2022 Armenian Soccer