Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՉԼ. «Երևանը» պարզեց իր մրցակիցներին

Երևան ֆզ

 

Հուլիսի 7-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։

 

Նախնական փուլում «Երևան» ֆուտզալի ակումբն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Հելվեցիա Լոնդոն» (Անգլիա), «Պետրո-վ» (Լատվիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները։

 

Հանդիպումները կկայանան օգոստոսի 23-28-ը՝ Երևանում։

 

Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու և նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։

 

©2022 Armenian Soccer