Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լուսանկար է հրապարակել դիրիժոր, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի հետ՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահից։
«Հաճույք ստացանք` վայելելու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ»,- ինստագրամի իր միկրոբլոգում գրել է Խոակին Կապառոսը՝ լուսանկարին կից։