Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի 2րդ ընտրական փուլի շրջանակներում հուլիսի 29-ին կայանալիք հանդիպումը Բրեստի «Դինամոյի» և չեխական «Վիկտորիայի» միջև կանցկացվի նեյտրալ դաշտում, քանզի Բելառուսում UEFA -ն արգելել է իր հովանու ներքո անցնող միջոցառումների անցկացումը:
Ի սկզբանե քննարկվում էր խաղի անցկացումը Վրաստանում` Բաթումում, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշում ընդունվեց խաղը տեղափոխել Երևան` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ:
Հետաքրքիր է, որ դա հուլիսի 29ին Հայաստանում կայանալիք միակ հանդիպումը չէ: Ամենայն հավանականությամբ այստեղ կանցկացվի նաև ղազախական «Շախտյորի» և ռումինական «Ստյաուայի» միջև կայանալիք հանդիպումը: Ղազախստանը գտնվում է կորոնավիրուսային «կարմիր գոտում», իսկ ռումինական կառավարության որոշման համաձայն նման երկրներից ժամանած անձիք ենթակա են 14-օրյա կարանտինի: Ուստի` «Ստյաուան» դիմել է UEFA` խաղը նեյտրալ դաշտում անցկացնելու համար: Ինչպես այսօր ինստագրամի իր էջում տեղեկացրել է «Շախտյորի» գործադիր տնօրեն Եռլան Ուռազայևը` UEFA-ն որոշում է կայացրել` խաղը անցկացնել Հայաստանում:
Հիշեցնենք, որ «Շախտյորի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն:
©2021 Armenian Soccer