Armenian Soccer
Armenian Soccer

Վալերիո Վիմերկատի. «Գուցե մի օր հանդես գամ Հայաստանի հավաքականի կազմում»

«Արարատ-Արմենիայի» նորեկ՝ իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին արդեն 2 տարի է՝ ինչ Հայաստանում է: Իտալական ու պորտուգալական ակումբներում հանդես գալուց հետո Վիմերկատին 2019թ-ին հայտնվեց «Նոայում», որտեղից էլ երկու մրցաշրջան անց տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»:

Արդեն այսօր՝ թվով իր 3-րդ հայաստանյան մրցաշրջանին ընդառաջ իտալացի դարպասապահը տրամադրված է դեռ երկար մնալ Երևանում: Ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրված զրույցում Վիմերկատին ասել է. «Հայաստանում Իտալիայի պես շատ շոգ է։ Մարդիկ այստեղ շատ բարի են և օգնում են տարբեր հարցերում։ Հույս ունեմ, որ դեռ երկար տարիներ կմնամ այստեղ, և ինչո՞ւ չէ՝ գուցե մի օր հանդես գամ Հայաստանի հավաքականի կազմում»:

«Արարատ-Արմենիա» տեղափոխվելու մասին խոսելիս ֆուտբոլիստը նշել է, որ փոփոխությունների պահն էր հասունացել. «Կարծում եմ՝ ժամանակն էր եկել փորձելու մի նոր բան։ «Արարատ-Արմենիան» այն թիմն է, որը միշտ պայքարում է չեմպիոնության համար և ես հույս հունեմ հասնել հաջողության այս թիմի կազմում։ Մեր գլխավոր նպատակը իհարկե չեմպիոնությունն է: Ինչ վերաբերվում է առաջիկա մրցաշրջանին, ապա կարծում եմ, որ բոլոր թիմերի հետ էլ բարդ է լինելու։ Նրանք բոլորն էլ պայքարելու են միավորների համար և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք ինքներս շատ միավորներ չկորցնենք»:

 

©2021 Armenian Soccer