Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ 1 –ին խմբի ընթացիկ առաջնության 7-րդ տուրից հետաձգված 2 համդիպում: Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ստուգատեսի միանձնյա առաջատար Երևանի ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր առաջատարների խմբում գտնվող Երևանի «Ուրարտու-2»-ին ,որը ելույթ է ունենում Ռոբերտ Արզումանյանի ղեկավարությամբ: Ընդամենը 4 օր առաջ՝՝ փետրվարի 22-ին 3 –րդ տուրից հետաձգված «Արարատ-2»-ի հետ խաղում ՀՀերիտասադրկան ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հանդես եկող ԲԿՄԱ-ն 6:1 հաշվով հաղթանակ տարավ: Այսօր ևս Նազարյանի սաները ոչ ֆուտբոլային `7:0 հաշվով պարտության մատնեց «Ուրարտու-2»-ին: Այս հաղթանակից հետո 12 տուրից հետո վաստակած 33 միավորով ԲԿՄԱ շարունակում վստահորեն միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:14 խաղում 29 միավոր վաստակած «Սևանը» ընթանում է 2 –րդ տեղում:
28միավորով 3-րդ հորիզոնականում ընթաում է 13 հանդիպում անցկացրած «Վեստ –Արմենիան»: Վերջինս փետրվարի 20-ին 7 –րդ տուրից հետաձգված խաղում նախ 5:1 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին», 4 օր անց `փետրվարի 24-ին 13-րդ տուրի շրջանակում Վեստ Արմենիան 1:2 հաշվով տանուլ տվեց աստիճանաբար առաջատարների խմբին մոտեցող «Նորավանքին»:
©2021 Armenian Soccer