Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» շնորհակալ է «Վան» ՖԱ-ից և Չարենցավանի քաղաքային մարզադաշտի աշխատակիցներից

ՀՀ  պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատ» ՖԱ-ն  մամուլի ծառայությունը   հայտարարություն է տարածել, որում  մասնավորապես նշված է.   

«Ինչպես գիտեք, հանգամանքներից ելնելով, «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» դեմ նախորդ երկու խաղերում «Արարատն» իր մրցակիցներին ընդունեց Չարենցավանում:
Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել
FC VAN ֆուտբոլային ակումբին և Չարենցավանի քաղաքային մարզադաշտի բոլոր աշխատակիցներին մեր նկատմամբ լավ և հոգատար վերաբերմունքի համար:
Դուք ամեն ինչ արեցիք, որ մենք մեզ իսկապես զգանք ինչպես տանը և վեց միավոր վաստակենք երկու կարևոր խաղերում:
Շնորհակալություն»:

©2021 Armenian Soccer