Հայկական ֆուտբոլի լավագույն վարպետներից մեկը,ՀՀ ազգային հավաքականի նախկինում ճանաչված ֆուտբոլիստ , 46 –ամյա ԱՐԵՄԵՆ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ նշանակվել է ՀՀ 1 -ին խմբի առաջնության մասնակից «Սևան» ՖԱ-ի փոխնախագահ:
Այս մասին հայտնում են «Սևան» ՖԱ-ի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Շահգելդյանը օրերս է ՀՀ 1 –ին խմբի մեկ այլ ակումբի «Վեստ Արմենիայի հետ կնքած պայմնագիրը երկկողմանի համաձայնությամբ խզել է :Այդ ամումբում նա կատարում էր գլխավոր մարզչի պարտականություն:
Շահգելդյանը հանդես է եկել Երևանի «Արարատ», «Երևան», «Միկա» , ինչպես նաև ուկրաինական`Օդեսայի «Չեռնամորեց», ռուսական`Մոսկվայի «Դինամո», իսրայելական՝ Պետախ Տիկվայի «Հապոել», շվեյցարական «Լոզան» , կիպրական` Լառնկա «Նեա Սալամինա», լիբանանյան Բեյրութի «Ալ Ահեդ» ակումբներում:
Նա 1992-2007թթ հանդես է եկել ՀՀազգային հավաքականի կազմում, և մասնակցած 53 հանդիպումներում 6 գոլի հեղինակ է դարձել: Շահգելդյանը 2007թ-ից անցել է մարզչական աշխատանքի, և աշխատել է «Միկա», «Էրեբունի» և «Վեստ Արմենիա» ակումբներում:
2020 Armenian Soccer