Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» չկարողացավ հաղթել 32 րոպե 10 հոգով խաղացած ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիային»

VBET ՀՀ պրեմիեր լիգայի  29-րդ առաջնությունը   բացվեց նախորդ  առաջնության 2 մրցանակակիրների `ՀՀկրկնակի չեմպիոն  «Արարատ- Արմենիայի» և    բրոնզե մեդալակիր  «Ալաշկերտի միջև  հանդիպումով  Մեկնարկային տուրի կենտրոնական խաղում` բերջին 5 տարիների ՀՀառաջնության չեմպիոնների  մրցավեճում,  գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Նկատենք, որ ՀՀ չեմպիոնը հանդես եկավ նոր գլխավոր մարզչի`իսպանացի  մասնագետ Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ: Չնայած ունեցած տարածքային առավելության հյուրերը՝   «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները   գոլային ռեալ  պահեր գործնականում չստեղծեցին:  Եվ դեռ ավելին, 61 –րդ րոպեին  կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից  հեռացվեց ՀՀ չեմպիոնի     կազմի նորեկ, թիմի նոր ավագ Սարգիս Շահինյանը: Բայց   32րոպե թվային գերակշռություն ունեցող տանտերերը չկարողացան օգտվել  մրցակցի  10 հոգով մնալու հանգամանքից: «Ալաշկերտը» խաղացողներերից  Տիագո Գալվաոն 24 –րդ րոպեին գոլ խփելու 100 տոկոսանոց  հնարավորություն ստացավ , բայց այն  իրացնել չկարողացավ:
2020 Armenian Soccer