«Սևան» ՖԱ-ի փոխնախագահ ԱՐԵՄՆ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ հանդես է եկել պաշտոնկան հայտարարությամբ, որտեղ նա հայտնում է ՀՖՖ գործկոմում իր գործունեությունը դադարեցնելու մասին: Մասնավորապես հայտարարության մեջ նշված է.
«Հարգելի ֆուտբոլասերներ,
հանդիսանալով ՀՖՖ գործադիր կոմիտեի տեխնիկական և զարգացման կոմիտեի նախագահ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը:
Ցանկանում եմ, որ ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրողները, ընտրելուց հետո էլ լինեն հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի մասին մտածող, անկեղծ, արդար, հոգատար և անմնացորդ նվիրյալներ:
Հարգանքներով՝
Արմեն Շահգելդյան»:
Հիշեցնենք , որ օգոստոսի 13 –ին էլ նման որոշում էր կայացրել նաև ՀՖՖ գործոմի ևս մեկ անդամ`ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ,ով մրցավարական կոմիտեի նախագահ էր, ընդգրկված էր նաև պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում:
2020 Armenian Soccer