Armenian Soccer
Armenian Soccer

Մանասյանի գոլը պատմական 1-ին հաղթանակը պարգևեց «Վանին» VBET ՀՀ պրիմեր լիգայի առաջնությունում

Չարենցավանի քաղաքային  մարզադաշտում VBET ՀՀ պրիմեր լիգայի  առաջնության 1-ին տուրի շրջանակում  ստուագտեսի նորեկ «Վանը»  հյուրընկալել էր Կապանի «Գանձասար -Կապանին»: 19-րդ  րոպեին  «Վանը»  խփեց առաջնությունում 1 -ին գոլը:Վաստակած 11 մետրանոցը  անվրեպ իրացրեց  Վիլֆրեդ Էզան: Բայց շուտով  իրենց  տուգանային հրապարակում նույն Էզան անհաջող խաղաց ու կապանցիները թիմի ավագ Գեղամ Հարությունյանի 11 մետրանոցից  խփած գոլով վերականգնեցին  հաշվի հավսարաությունը`1:1:  Խաղում շրջադրաձային եղավ  հատկապես 55-րդ րոպեին «Վանի» գլխավոր մազիչ Սևադա  Արզումանյանին   մինագամից  կատարած  3 փոփոխությունը:Ասպարեզ մտան  փորձառու խաղացողներ Վահագն Այվազյանը , Միհրան Մանասյան ու  Խոսե Գաբան: Ու հենց  68-րդ րոպեին գլխով խփած գեղեցիկ գոլով  Մանասյանը առաջ մղեց «Վանին» ու ապահովեց  իր թիմի 1-ին ու պատմական հաղթանակը ՀՀ պրիմեր  լիգայի առաջնությունում: Հանդիպման լավագույն խաղացողներ    ճանչվեցին` «Վանից»  դարպասապահ  Սամուր Աղամագոմեդովն,  իսկ  «Գանձասար-Կապանի»    կազմում`  Գեղամ  Հարությունյանը:

2020 Armenian Soccer