VBET ՀՀ գավաթի խաղարկության քառորդ երզափակչի 1-ին խաղում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Վանը ընդունել էր Հհ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան, »որը ելույթ էր ունենում նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի ղեկավարությամբ:Խաղն ընթացավ հիմնականում հավասար պայքարում:Հանդիպման ելքը վճռեց 73-րդ րոպեին խառնաշփոթ իրավիճակում երևանցիների 24-ամյա հարձակվող Զաքարիա Սանոգոյի խփած գոլը: Սա «Արարատ -Արմենիայի» Արմեն Ադամյանի գլխավորությամբ տոնած առաջին հաղթանակն էր: Սակայն տեղին է նշել, որ չնայած տոնած հաղթանակին ՀՀ կրկնակի չեմպիոնի խաղը մարզչի փոփոխությունից հետո էական որակական աճ չի ունեցել: Այս թիմերի VBET ՀՀ գավաթի խաղարկության 1/4-րդ փուլի պատասխան խաղը տեղի է ունենալու ապրիլի 2-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում:
©2021 Armenian Soccer