Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն մրցավարների փոխարեն … լրագրողներին է հրավիրում մասնակցելու մրցավարական սեմինարի

ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը և ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը լրագրողներին հրավիրում են մասնակցելու մրցավարական սեմինարի: Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից: Այն կկայանա մարտի 15-ին՝ 11:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  
Սեմինարի ընթացքում Կարեն Նալբանդյանը կներկայացնի ֆուտբոլ խաղի կանոնների վերջին փոփոխությունները, ինչպես նաև ինտերակտիվ շփման միջոցով կպատասխանի ներկաների հարցերին:
Սեմինարին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 14-ը՝ ժամը 18:00, media@ffa.am էլ. հասցեին ուղարկել մասնակցի անուն-ազգանունը և ԶԼՄ-ի անվանումը։ Սեմինարին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և լրագրողական վկայականով:

©2021 Armenian Soccer