Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Այս մասին իրազեկում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը նախատեսված է 1 տարվա համար:
Արաս Օզբիլիզը «Փյունիկին» է միացել 2019թ. օգոստոս ամսին:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիզն անցկացրած 11 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Օզբիլիզը 2012 թվականից հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:
©2020 Armenian Soccer