Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական.Երկկողմանի համաձայնությամբ խզվել է «Ուրարտուի»ավագ Վահագն Այվազյանը հետ կնքված պայմանագիրը

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Այվազյանը մեծ ներդրում ունի ակումբի վերջին տարիների գրանցած հաջողություններում։ Ավելի քան 7 տարի նա բարձր պատասխանատվությամբ ու մեծ անձնազոհությամբ պաշտպանել է ակումբի մարզական պատիվը։ Այվազյանն «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։
Ընդհանուր հաշվով Այվազյանը «Ուրարտուի» կազմում ՀՀ առաջնությունում  անցկացրել է 150 հանդիպում ու դարձել 21 գոլի հեղինակ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Վահագն Այվազյանին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում ունեցած երկարամյա ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում

©2020 Armenian Soccer