ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի օգնական, ավագ մարզիչ, 44 –ամյա Արամ Ոսկանյանը այսուհետ գլխավորելու է ղազախական «Ատիրաուն»: ՀՀազգային և երիտասարդական հավաքականներում 11 և 14 հանդիպում անցկացրած նախկին հարձակվողը մարզչական գործունեություն էր ծավալել «Միկա», «Բանանց», «Ալաշկերտ» ակումբներում և Մ 19 տարեկանների ՀՀ ընտրանիում:
«Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում փորձառու մասնագետին և հաջողություն մաղթում իրեն հետագա կարիերայում:
էԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer