
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է հարազատ «Արարատ-Արմենիա»:
Ֆուտբոլիստը 2022 թվականի աշնանը վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր բուլղարական Սոֆիայի ԲԿՄԱ։
Ժիրայր Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018 թվականին։ Բրոնզե մեդալակրի կազմում անցկացրել է 64 հանդիպում ու դարձել 11 գոլի հեղինակ, ինչպես նաև դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2018/19թթ. մրցաշրջանի չեմպիոն։
© Armenian Soccer 2024