«Արարատ Արմենիան» հայտնել է թիմի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի՝ վարձակալական հիմունքներով Հունգարիայի առաջնություն տեղափոխվելու մասին: Հայաստնի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալու «Դեբրեցենում»:
«Տեղեկացնում ենք, որ մեր ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը վարձակալության հիմունքներով` մեկ մրցաշրջանով տեղափոխվում է հունգարական ամենատիտղոսակիր ակումբներից մեկը` «Դեբրեցեն»։
«Դեբրեցենը» Հունգարիայի յոթակի չեմպիոն ու յոթակի գավաթակիր է։
Շնորհավորում ենք Ժիրայրին ու նորանոր բարձունքներ մաղթում հետագա կարիերայում»,- գրված է «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ նախորդ 2 մրցաշրջաններում Շաղոյանը կրկին վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս բուլղարական «Սոֆիայում» ու միայն այս տարվա հունվարին էր վերադարձել երևանյան ակումբ ու դարձել Հայաստանի գավաթակիր։
© Armenian Soccer 2024