Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» նոր դարպասապահ ունի

«Վանը» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին. թիմի կազմը համալրել է 24-ամյա դարպասապահ Նարեկ Ոսկանյանը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել դարպասապահ Նարեկ Ոսկանյանը։

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Նորավանք», «Արարատ II», «Նիկարմ», «Արարատ-Արմենիա», ֆուտբոլային ակումբներում։

Ոսկանյանը «Վան» է տեղափոխվել «Գանձասար» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Ոսկանյանը նախորդ մրցաշրջանում «Գանձասարի» կազմում մասնակցել է Առաջին խմբի առաջնության 12 հանդիպման։

© Armenian Soccer 2024