Երևանում կայացավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Մարտի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեց կիսաեզրափակչի երկու զույգ, որոնցից յուրաքանչյուրի հաղթողը դուրս կգա եզրափակիչ, իսկ պարտվողները կխաղան 3-րդ տեղի համար։
Կիսաեզրափակիչ զույգերը.
«Բարսա» (Իսպանիա) — «Սպորտինգ» (Պորտուգալիա).
«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Պալմա» (Իսպանիա)
Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին, իսկ երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին։
Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
© Armenian Soccer 2024