«Սլովանը» չկարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի արգելքը։
Սլովակիայի չեմպիոնը կիպրական «Արիսի» հետ պատասխան խաղում հյուրընկալվելիս պարտվեց 2։6 հաշվով: Առաջին խաղում «Սլովանն» առավելության էր հասել 2։1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 76-րդ րոպեին, իսկ 89-րդ րոպեին խփեց հանդիպման վերջին գոլը։
Բարսեղյանի գոլը դիտեք` ԱՅՍՏԵՂ։
«Սլովանը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որի վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 1-ին։
© Armenian Soccer 2023