Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:0 հաշվով։
«Նոայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Փոլ Խլադոնը, մեկ գոլ էլ խփեց նախկինում միայն կարմիր քարտերով աչքի ընկած Ալեքսանդր Միլկովիչը։
Հարկ է նշել, որ 59-րդ րոպեից «Արարատը» մնացել էր 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվել էր Ռայեն Մզուղին։
© Armenian Soccer 2023