
Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Աստանան» 2:1 հաշվով հաղթեց բուլղարական «Լուդոգորեցին»։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տանտերերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, ինչպես նաև դարձավ ղազախական թիմի 2-րդ գոլի փոխանցման հեղինակը։
Վարազդատ Հարոյանը կրկին խաղաժամանակ չստացավ։
© Armenian Soccer 2023