Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի` «Փյունիկ» — «Բուդյո Գլիմտ» առաջին հանդիպումը կսպասարկեն մոլդովացի մրցավարները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 10-ին Նորվեգիայում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Իոն Օրլիչը։ Նրան եզրերում կօգնեն Անատոլի Բասիուլը և Վադիմ Ռասկան։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 17-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
© Armenian Soccer 2023