Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է ՉԼ որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքը:
Հիշեցնենք՝ երևանյան թիմին բաժին հասավ Մինսկի «Դինամոն»:
«Այս պահին ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է նախապատրաստական փուլի վրա։ Մրցակցին դեռ չենք ուսումնասիրել։ Չեմ կարող հստակ որևէ բան ասել, բայց գիտեմ, որ հարուստ պատմություն ունեցող ակումբ է։ Մենք մեր կողմից ջանք չենք խնայի»,- Մելիքյանի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը:
© Armenian Soccer 2024