«Նոան» հայտնել է թիմի նոր համալրման մասին. փոխչեմպիոնի կազմում ելույթները կշարունակի 2023/24 մրցաշրջանի Գավաթակիր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը:
24-ամյա Ավանեսյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մանկապատանեկան դպրոցի սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Մոսկվայի «Արարատ», Երևանի «Փյունիկ» ակումբներում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջնությունում Ավանեսյանը 122 խաղ է անցկացրել:
«Նոայում» նորեկը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
«Ուրախ եմ, որ այստեղ եմ։ Սա ինձ համար նոր մարտահրավեր է, որից ես անպայման կօգտվեմ։ Առա՛ջ, «Նոա»,- Ավանեսյանի խոսքն է մեջբերել «Նոայի» մամուլի ծառայությունը:
© Armenian Soccer 2024