Եվհենի Ցիմբալյուկը հեռացել է «Ուրարտուից»: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշեն են չերկարաձգել այն։
Ֆուտբոլիստն «Ուրարտուին» միացել էր 2022 թվականի սեպտեմբերին։
Ցիմբալյուկը երևանյան թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Եվհենին «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
© Armenian Soccer 2024