Transfermarkt-ը ներկայացրել է Լեհաստանի առաջնության ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Հայաստանի հավաքականի և «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը 1 միլիոն եվրո է:
Հայ ֆուտբոլիստն այս արժեքով 5-րդն է Էքստրակլասայում հետխորհրդային երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում։
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2022 թվականից է խաղում «Պոգոնում»: Ավարտված մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 41 խաղ է անցկացրել՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
© Armenian Soccer 2024