Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանի տեսաուղերձը Մարկո Ռոյսին. ՎԻԴԵՈ

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, նախկին ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Էրլինգ Հոլանդը, Ջեյդոն Սանչոն և այլ ֆուտբոլիստներ տեսաուղերձով դիմել են Մարկո Ռոյսին, որը վերջերս հայտարարել է «մեղուների» կազմից հեռանալու մասին։

«Տխրում եմ, երբ լսում եմ, որ այսքան տարի անց հեռանում ես Դորտմունդի «Բորուսիայից»։ Դու ակումբի խորհրդանիշն էիր, ամեն ինչ էիր այս թիմի համար։ Բայց քո ճամփորդությունը շարունակվում է: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք քո կյանքի հաջորդ գլխում: Շնորհակալություն և շուտով կտեսնվենք, իմ ընկեր»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: