Armenian Soccer
Armenian Soccer

Որքա՞ն արժե Բիչախչյանը

Շվեյցարիայում տեղակայված սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը, որը հիմնականում հայտնի է Ֆրանսիայի Centre International d ‘ Etude du Sport-ի CIES սկզբնատառերով, ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների նոր ցուցակը։ Հետազոտական կենտրոնի ուշադրության շրջանակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը։

Շվեյցարիայի CIES-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցող 100 լավագույն խաղացողների ցուցակը։

Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» անգլիացի աստղ Ջուդ Բելինգհեմը, որի պոտենցիալ արժեքը 267,5 միլիոն եվրո է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հոլանդն է (251,2 մլն եվրո), իսկ երկրորդում «Ռեալի» մեկ այլ խաղացող՝ բրազիլացի Վինիսիուս Ջունիորը (250,3 մլն եվրո):

Լեհական «Przeglad Soportowy» թերթն էլ իր հերթին խնդրել է CIES-ին հատուկ իրենց համար պատրաստել Լեհաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը։

Այսպիսով, առաջին հորիզոնականում է Պոզնանի «Լեխի» նորվեգացի խաղացող Քրիստոֆեր Վելդեն, որի արժեքը 6,6 մլն եվրո է։ Այս ցուցակում է հայտնվել նաև հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնից», որն այս ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականի հունիսը: Նա դասակարգվել է 14-րդ տեղում, իսկ նրա հնարավոր շուկայական արժեքը գնահատվել է 2,6 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ նրա արժեքը Transfermarkt-ի տվյալներով կազմում է 1,2 մլն եվրո։

Նյութը պատրաստել է Դարիուշ Կուրովսկին Վարշավայից` հատուկ Armenian Soccer կայքի համար։

© Armenian Soccer 2024