Armenian Soccer
Armenian Soccer

Չանչարևիչն ու մի շարք ֆուտբոլիստներ այլևս «Ալաշկերտում» չեն

Օգնեն Չանչարևիչն այլևս «Ալաշկերտի» ֆուտբոլիստ չէ։

Ակումբն ու սերբ դարպասապահը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Չանչարևիչը «Ալաշկերտում» հանդես էր գալիս 2018 թվականից։
Այս թիմի կազմում սերբ ֆուտբոլիստը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 1-ական անգամ էլ նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։

Չանչարևիչից բացի իրենց ելույթներն «Ալաշկերտում» չեն շարունակի նաև Լևան Կուտալիան, Դանիել Կարիլիոն, Մատեո Մուժեկը, Ռոբինսոն Ֆլորեսն ու Սարգիս Շահինյանը։