Armenian Soccer
Armenian Soccer

«Որևէ մեկին չեմ առանձնացնի, թիմն էր խաղի լավագույնը». Պետրակով

Խաղի և հանդիպման լավագույն խաղացողի մասին
«Ինձ դուր եկան խաղի առաջին 25 րոպեները: Հետո մի փոքր «նստեց» տեմպը: Անկեղծ կասեմ, մեր բախտը բերեց: Ես և տղաներն արդեն արժանի էինք հաջողության: Որևէ մեկին չեմ առանձնացնի: Ամբողջ թիմն էր խաղի լավագույնը»:

Տիկնիզյանի դիրքի և նրա հետ կապված հեռանկարների մասին
«Ինչպես ձախ, այնպես էլ աջ լատերալի դիրքում ունենք ֆուտբոլիստներ: Ես առանձնազրույց եմ ունեցել նրա հետ, նաև Էդգար Գրիգորյանի հետ, որը ձախ եզրից էր խաղում: Խոսքը մեր մեջ, այս խաղից առաջ նա ջերմում էր, բայց առանց ձայն հանելու դուրս է եկել ու խաղացել, ներդրել բոլոր ուժերը: Եկեք չշտապենք, պարզապես տարբեր համադրություններ ենք դիտարկում հիմա: Իհարկե, ցանկալի կլիներ, որ աջ եզրում աջլիկ ֆուտբոլիստ խաղար»:

Անցկացրած խաղերից արված հետևությունների մասին
«Շատ լավ խաղեր էին, լավ մրցակիցներ: Ես մի շարք տեղեկություններ ստացա այդ խաղերից, տղաներն այդ 4 խաղերում աճեցին որպես ֆուտբոլիստներ: Ես նախօրեին ասացի, որ Եվրոպայում արդեն թույլ թիմեր չկան: Ես շատ գոհ եմ այդ խաղերից, գործի հանդեպ տղաների վերաբերմունքից, նվիրումից, հատկապես թիմի վետերաններից: Բոլորը օգնում են երիտասարդներին, օրինակ են ծառայում նրանց»:

Սևիկյանի հեռանկարի մասին
««Ես նրան միայն հաջողություններ եմ մաղթում: Իհարկե, կա առաջընթաց, բայց նա կարիք ունի մի քիչ ավելացնելու աթլետիկ տվյալները. նա փխրուն է, ինչը խանգարում է մենապայքարների ժամանակ: Նաև խնդրում եմ շատ չգովել ֆուտբոլիստներին»:

Երկրպագուների մասին
«Շատ շնորհակալություն երկրպագուներին, որ եկել էին, աջակցում էին: Ես թիմին էլ ասել էի, որ մենք պետք է խաղանք հանուն երկրպագուների: Շատ շնորհակալ եմ հենց իմ նկատմամբ մարդկանց վերաբերմունքի համար: Չնայած եղած պարտություններին՝ մարդիկ հասկանում են, աջակցում են, ոչ մի վատ խոսք չեն ասում: Այսօր էլ հրաշալի մթնոլորտ էր ստադիոնում: Պարզապես հիանալի է ամեն ինչ»:

Էդգար Գրիգորյանի մասին
«Շատ լավ տպավորություն թողեց: Ես նրան տեսել եմ դեռևս Դուբայում ուսումնամարզական հավաքի ընթացքում: Նա այդ ժամանակ փոխարինման էր դուրս գալիս, բայց ավելի ուժեղ էր: Հրաշալի մարդ է, համեստ, կարգապահ, տեխնիկապես օժտված»:

© Armenian Soccer 2024