Հայաստանի Ազգային հավաքականն ընկերական խաղի շրջանակում տանը 2:1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն:
Խաղի հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին. Տիկնիզյանի փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Ալեքսանդր Մարոչկինը: Երկրորդ խաղակեսում՝ 58-րդ րոպեին Հարոյան-Սևիկյան-Բիչախչյան կոմբինացիան ավարտվեց գոլով:
Հյուրերը ավելացված 6-րդ րոպեին 11-մետրանոցից կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:
Նշենք, որ մինչ այս հանդիպումը Հայաստանի ընտրանին 9 խաղ չէր հաղթում:
© Armenian Soccer 2024