Ավարտվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրը։
«Արարատ-Արմենիա-2-ն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց նորեկներից «Անդրանիկին»:
«Փյունիկ-ակադեմիան» 3:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ։
«Լեռնային Արցախն» ու «Ուրարտու-2-ը» խաղն ավարտեցին ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Ամենախոշոր հաշիվն արձանագրվեց «Նիկարմ» — «Նոա-2» խաղում, որտեղ հյուրերը հաղթեցին 8:1 հաշվով։
«Սյունիքը» ետ չմնաց «Նոա-2-ից» և «Ալաշկերտ-2-ի» նկատմամբ առավելության հասավ 5:1 հաշվով։
«Արարատ-2-ն» էլ սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Շիրակ-2-ին»:
Նշենք, որ ԲԿՄԱ-2 — «Գանձասար» հանդիպումը հետաձգվել է, իսկ այս տուրը բաց է թողել առաջնության մեկ այլ նորեկ «Օնորը»:
Առաջին խմբի 3-րդ մրցափուլը կմեկնարկի օգոստոսի 14-ին։
© Armenian Soccer 2023