Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»

Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրում «Ալաշկերտն» արտագնա խաղում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ։
Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 4:1 հաշվով։

Հանդիպման սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ Լևան Կուտալիան, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածները։
Այնուհետև, առաջին կեսի վերջում Սարգիս Մեթոյանը կրճատեց հաշվի տարբերությունը։

«Ալաշկերտը» երկրորդ խաղակեսում ավելի մեծացրեց ճնշումն ու կարողացավ ևս 2 գոլ ուղարկել մրցակցի դարպասը։ Գոլի հեղինակներ դարձան Յեյսոն Ռասինեսն ու Դավիթ Խուրցիձեն։

© Armenian Soccer 2023