
«Փյունիկի» երիտասարդական թիմը սեպտեմբերի 18-ին առաջին հանդիպումն է անցկացրել ՈՒԵՖԱ-ի պատանեկան Չեմպիոնների լիգայում՝ մրցելով Մինսկի «Դինամոյի» հետ:
Խաղը կայացել է Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, սակայն նոմինալ տանտերը եղել է բելառուսական թիմը: «Փյունիկը» պարտվել է 2:4 հաշվով: «Փյունիկի» երիտասարդական թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Տիգրան Գևորգյանն ու Մարտին Գալստյանը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին։
© Armenian Soccer 2024