Չեմպիոնների լիգայի հիմնական խմբի մեկնարկային տուրի շրջանակում սեպտեմբերի 18-ին Մանչեսթերում հանդիպել են «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։ Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է եղել «Ինտերի» հայտացուցակում և փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին: Այդպիսով՝ հայ ֆուտբոլիստը հոբելյանական 100-րդ հանդիպումն է անցկացրել միլանյան թիմի կազմում։
Նշենք, որ այդ խաղը նաև Մխիթարյանի համար 63-րդն է Չեմպիոնների լիգայում։
© Armenian Soccer 2024