Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն»` Հայաստանի գավաթակիր

Հայաստանի գավաթի 2022/23թթ. խաղարկության եզրափակչում հանդիպեցին «Շիրակն» ու «Ուրարտուն»:

Խաղն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով ` 2:1 հաշվով։

Թիմերը խաղի առաջին րոպեներին հենց փոխանակվել են 1-ական գնդակներով. «Ուրարտուից» առաջին րոպեին հաշիվը բացել է Դավիթ Խուրցիձեն, իսկ պատասխան գոլը 6-րդ րոպեին հեղինակել է Մուսա Բակայոկոն։

Երևանյան թիմի 2-րդ ու խաղի որոշիչ գնդակը խփել է Կարեն Մելքոնյանն ու հաղթանակ պարգևել իր թիմին։
Այսպիսով «Ուրարտուն» 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։

Իսկ «Շիրակը» զրկվեց եվրագավաթային մրցաշարերում հանդես գալու միակ հնարավորությունից։ Տեսականորեն այդ ուղեգիրը բաժին կհասնի «Ալաշկերտին»:

© Armenian Soccer 2023