Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» հաղթեց ու բարձրացավ 3-րդ տեղ. Մխիթարյանը կրկին աչքի է ընկել արդյունավետ գործողությամբ

Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Սասուոլոյին» ու հաղթել 4:2 հաշվով։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լուկակուն, մեկական գոլով էլ աչքի են ընկել Տրեսոլդին ու Մարտինեսը։ Վերջինիս գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը։

Մեր հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 61-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 66 միավոր և բարձրացել 3-րդ տեղ։

© Armenian Soccer 2023