
Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
«Փյունիկին» որպես մրցակից բաժին հասավ էստոնական «Նարվա Տրանսը»:
Թիմերի միջև առաջին խաղը կկայանա հուլիսի 13-ին, իսկ պատասխան մրցավեճը՝ հուլիսի 20-ին։
Վաղը՝ Հունիսի 21-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում «Փյունիկը» կիմանա հավանական մրցակցին առաջին փուլը հաղթահարելու դեպքում։
© Armenian Soccer 2023