
Հունիսի 20-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները:
«Արարատ-Արմենիան» կխաղա ալբանական «Էգնատիայի դեմ», իսկ «Ալաշկերտը» կփորձի հաղթահարել չեռնոգորական «Արսենալ Տիվատի» արգելքը:
Թիմերի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին Երևանում, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին:
Հաշվի առնելով, որ մեր 3 ակումբներն էլ ներկայացնում են Երևանը, հնարավոր է հանդիպման անցկացման օրվա կամ վայրի փոփոխություն ՈՒԵՖԱ-ի կողմից:
© Armenian Soccer 2023