Armenian Soccer
Armenian Soccer

ՈւԵՖԱ. Հայտնի են նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

Այսօր` օգոստոսի 31-ին, Մոնակոյում կայացավ ՈւԵՖԱ-ի նախորդ մրցաշրջանի լավագույնների մրցանակաբաշխությունը։

2022/23թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը։
Նրա հետ լավագույն եռյակում էին իր թիմակից, բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և աշխարհի չեմպիոն, արգենտինացի Լիոնել Մեսսին։

Նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչը նույնպես «Սիթիից» է` Պեպ Գվարդիոլան։
Իսպանացու հետ լավագույնի կոչման համար պայքարում էին «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին և «Նապոլիի» արդեն նախկին մարզիչ
Լուչիանո Սպալետին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձել էր Անգլիայի չեմպիոն, գավաթակիր և հաղթել Չեմպիոնների լիգայում։

© Armenian Soccer 2023