Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Կուտալիայի գոլը հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»

Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 6-րդ տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Շիրակին»։
Թեժ հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով` հյուրերի հաղթանակով։

Ալաշկերտցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լևան Կուտալիան, որն էլ հենց հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Դավիթ Խուրցիձեն։

«Շիրակի» գոլերը խփեցին Մաջիկո Տրաորեն և Դիմիտրիե Պոբուլիչը։

© Armenian Soccer 2023