Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 21-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» մրցեց «Վանի» հետ։
Հանդիպումը կայացավ Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվեց «Ուրարտուի» 2:0 հաշվով հաղթանակով։
Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Նարեկ Գրիգորյանն ու Մաքսիմ Մայրովիչը։Խաղի վերջին րոպեին իր թիմին 10 հոգով թողեց Լեոն Սաբուան, որը խաղադաշտից հեռացվեց ուղիղ կարմիր քարտով։
Այնուամենայնիվ չարենցավանյան թիմն այլևս խաղը փրկել չէր կարող և կրեց հերթական պարտությունը։
Այս խաղից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 50 միավորով։
«Վանը» 27 միավորով 5-րդն է։
© Armenian Soccer 2023