Armenian Soccer
Armenian Soccer

«Սլովանը» դուրս եկավ Սլովակիայի գավաթի կիսաեզրափակիչ. Բարսեղյանը` փրկիչ գոլի հեղինակ

Այսօր ` մարտի 1-ին կայացել է Սլովակիայի գավաթի 1/4 եզրափակչի «Սամորին» — «Սլովան» հանդիպումը։

Խաղին մեկնարկից մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 41-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալով, օգնել է «Սլովանին» խուսափել պարտությունից։

Հաջորդ փուլ անցնելու համար թիմերը 11-մետրանոց հարվածաշար են անցկացրել։

4:3 հաշվով հաղթել է «Սլովանը» և դուրս եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

© Armenian Soccer 2023