Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» դադարեցրել է համագործակցությունն ուկրաինացի հարձակվողի հետ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Դմիտրո Խլյոբասը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ուկրաինացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը։

Խլյոբասը երևանյան թիմի կազմում ընդհանուր առմամբ 42 հանդիպման է մասնակցել ու 13 գոլի հեղինակ դարձել։ 2022/23թթ. մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

© Armenian Soccer 2023