«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի չեմպիոնը պայմանագիր է ստորագրել չեռնոգորացի պաշտպան Պերիշա Պեշուկիչի հետ։
Պեշուկիչը հանդես է եկել չեռնոգորական «Զետա», «Ռուդար», «Իսկրա» ակումբներում, ինչպես նաև սերբական «Պարտիզանի» ու «Նովի Պազարի» կազմում, որտեղից էլ 25-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
«Ռուդարի» կազմում 2018/19թթ. մրցաշրջանում նա դարձել է Չեռնոգորիայի գավաթակիր։
© Armenian Soccer 2023