«Ալաշկերտի» կազմը համալրել է Գվինեա-Բիսաուն ներկայացնող կենտրոնական կիսապաշտպան Միմիտո Ռոշան, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ֆուտբոլի սան է, 3 մրցաշրջան անցկացրել է «Վիտորիա Գիմարայեշի», 2 մրցաշրջան՝ «Ակադեմիկայի» կազմում:
Միմիտոն հանդես է եկել նաև հունական «Պանաիտոլիկոս», բուլղարական «Չեռնո Մորե» թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը եղել է ռումինական «Արջեշը»:
Գվինեա-Բիսաույի ազգային հավաքականի անդամ հանդիսացող Միմիտոն ժամանակին ներկայացրել է Պորտուգալիայի Մ-19 (2 խաղ) և Մ-20 (6 խաղ) հավաքականները։
© Armenian Soccer 2023