Armenian Soccer
Armenian Soccer

Բրազիլացի հարձակվողը վարձավճարով հանդես կգա «Փյունիկում»

«Փյունիկը» մեկ տարով վարձակալել է Թբիլիսիի «Դինամոյի» բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը Վրաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման` դառնալով 3 գոլի ու գոլային 2 փոխանցման հեղինակ: Բրազիլացին Երովնուլի լիգայում, ընդհանուր առմամբ, 104 խաղի է մասնակցել`  խփել 28 գոլ ու 29 անգամ օգնել թիմակիցներին աչքի ընկնել: 2017/18թթ. մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն` «Սաբուրթալոյի» կազմում: Վրացական թիմերից նա հանդես է եկել նաև Բաթումիի «Դինամոյում» ու «Դիլայում»: 

Հատկանշական է, որ Վագները պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է ֆրանսիական «Բաստիայի» 2-րդ թիմում, որտեղից էլ տեղափոխվել է բելգիական «Սերկլ Բրյուգե»: Հարձակվողը ելույթներ է ունեցել նաև հյուսիսմակեդոնական «Շկենդիյաում», ուկրաինական «Կրիվբաս Կրիվիում» ու «Դնիպրոյում»:

Վագները «Փյունիկի» հետ մասնակցել է նաև վրացական հավաքին ու խաղադաշտ դուրս եկել ընկերական խաղերում:

© Armenian Soccer 2023