Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ազգային թիմում առաջին տպավորությունների և Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրի հանդիպման մասին։
«Ամեն ինչ դուր է գալիս ինձ։ Շատ լավ հավաքական ունենք և կարծում եմ, որ կարող ենք հասնել դրական արդյունքի։ Ինձ շատ ջերմ ընդունեցին թիմում, ինչը շատ հաճելի էր։ Բոլորին շնորհակալ եմ դրա համար։
Լարվածություն կա ինձ մոտ, բայց ամբողջ թիմը տրամադրված է միայն հաղթանակի։ Սպասում ենք վաղվան, որ ուրախացնենք մեր երկրպագուներին։
Ուելսի հավաքականը շատ լուրջ մրցակից է և ունի լավ խաղացողներ, որոնց մեծ մասը խաղում է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Հեշտ չի լինելու մեզ համար։
Մնացել է 2 եզրափակիչ։ Մենք ունենք շանսեր և պայքարելու ենք։ »,- նշել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպանը։
© Armenian Soccer 2023